Այն, ինչ անում է Իբրահիմովիչը, պարզապես անհավանական է. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ չէ աշխատել ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ. տեղեկացնում է գերմանական մամուլը։
«Ելնելով Իբրահիմովիչի ցուցադրած խաղից` կարելի է նրան ընտրել տարվա լավագույն ֆուտբոլիստ: Եթե նա խաղար «Բորուսիայում», ինքս նրա հետ խնդիր չէի ունենա: Այն, ինչ նա է անում, պարզապես անավանական է: Ես նրան նույնիսկ կթույլատրեի մեքենան կայանել իմ մեքենայի տեղում:
Խելագար ֆուտբոլիստները սիրում են ինձ, նույնիսկ չգիտեմ թե ինչու»,-նշել է Կլոպը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում