Վարդան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկանում ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից երկուսը` 16-ամյա Էդուարդն ու Էդգարը մահացել են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն