Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կալանքի տակ կմնա` չնայած Սաակաշվիլիի ներմանը
Վրաստան
Չնայած Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային ներում շնորհելու որոշմանը` վերջինս կշարունակի կալանքի տակ մնալ: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Գեորգի Օնիանին. գրում է Грузия-Online-ը:
Փաստաբանի խոսքերով` Ախալայան կմնա կալանքի տակ, քանի որ Սանդրո Գիրգվիլիանիի սպանության գործով (բանկի աշխատակից, որի սպանությունը մեծ քաղաքական սկանդալ առաջ բերեց Վրաստանում 2006-ին: Ծնթ.` Լուրեր.com) որպես խափանման միջոց` նրա հանդեպ ընդունվել է կալանքը:
Ինչպես նախօրեին Facebook սոցիալական կայքի իր էջում հայտարարել է Միխայիլ Սաակաշվիլին, Ախալայայի հանդեպ մեղադրանքներն աբսուրդ են և իր պարտքն է ներում շնորհել այդ ամոթալի դատավճռից հետո:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն