Գաջիևը պարզաբանում է` ինչու Մկրտչյանը խաղադաշտ դուրս չի գալիս
Սպորտ
Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևը, անդրադառնալով Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Ուրալի» հետ հանդիպմանը, խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանի մասին:
Այն հարցին, թե ինչու Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ դուրս չի գալիս, մարզիչը նշել է.
«Նա դաշտ է դուրս եկել, երբ նոր էր եկել «Անժի»: Մի քանի խաղ բաց թողեց, քանի որ Ժուսիլեյն ու Ախմեդովն ավելի լավ տպավորություն էին թողնում: Այնուհետև Կառլենն ապաքինվում էր հավաքականի կազմում ստացած վնասվածքից հետո: «Ուրալի» հետ խաղում կարող եր խաղադաշտ դուրս գալ: Սակայն փոխարինման հանեցի Եպուրյանուին, ով ավելի լավ է խաղում երկրորդ հարկում»,-մարզչի խոսքերը մեջբերում է Մախաչկալայի թիմի պաշտոնական կայքը:
Նշենք, որ հանդիպմանը «Անժին» պարտվեց նվազագույն հաշվով և հակառեկորդ սահմանեց՝ դառնալով Ռուսաստանի առաջնության առաջին թիմը, որն առաջին շրջանի մեկնարկային 15 տուրում հաղթանակ չի տոնել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում