Էներգետիկայի նախարարի պարզաբանումը զանգվածային հոսանքազրկման վերաբերյալ
Քաղաքական
Ազգային ժողովում շարունակվում են 2014 թվականի բյուջեի քննարկումները:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ազգային ժողովում պարզաբանումներ տվեց Հայաստանում շաբաթ օրը զանգվածային հոսանքազրկման վերաբերյալ:
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն Արմեն Մովսիսյանից հետարքրքվեց, թե Իրանի հետ կապված վերջին վթարը ինչի՞ հետևանքն էր, որի արդյունքում հանրապետության մեծ մասը հոսանքազրկվել էր։
Պատգամավորի հարցին ի պատասխան` նախարարն ասաց. «Շաբաթ օրը` 10.24 րոպեին, Հայաստանի էներգահամակարգը մեկուսացվեց Իրանի համակարգից. մինչև այդ գտնվում էինք զուգահեռ աշխատանքի մեջ»,-ասաց Արմեն Մովսիսիյանը` հավելելով, որ Իրանի հետ Հայաստանը բավական մեծ քանակությամբ էլեկտրաէնէրգիայի փոխհոսքեր ունի, որոնց արդյունքում հնարավոր է լինում ավելի էժան էկելտրաէներգիա արտադրող կայանների հզորությունը օգտագործել:
Նախարարը նշեց, որ ատոմակայանը գտնվում է վերանորոգման և լիցքավորման փուլում: «Որպեզի լուրջ վթար չլինի, անջատել են էներգահամակարգը, ուղիղ երկու րոպե հետո` միացրել։ Իրանի համակարգը, քանի որ շատ հզոր համակարգ է, շուրջ երկու րոպե հետո նրանց մոտ միացավ, իսկ մենք միացանք մի փոքր ուշ, և որպեսզի անհարկի վթարներ չլինեն, մենք հոսանքազրկեցինք և աստիճաբար արդեն հզորություն տրվեց նախ անվտագության հետ կապված օբյեկտներին և հետո` սպառողներին։ Ամբողջ այս վերականգնման ժամկետը տևեց երեքուկես ժամ։ Ասեմ, որ հիմնականում բոլորը կատարվեց նորմատիվների սահմանում»,- ասաց Արմեն Մովսիսյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն