Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածի միջպետական գլխավոր ճանապարհը փակ է
Հայաստան
ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, խոսելով ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածի միջպետական գլխավոր ճանապարհի` փակ լինելու մասին, Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, սակայն վտանգավոր որևէ բան չկա:
«Այն ուղղակի փակ է անվտանգության նկատառումներով: Մենք ապրում ենք մեր սովորական առօրյա հոգսերով ու գործերով, և բոլորին խնդրում ենք սենսացիա և ապատեղեկատվություն չտարածել»,- ասաց Նարեկ Սահակյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից