Օզբիլիսի հետ հեշտ էր խաղալը. Դենիսով
Սպորտ
«Լոկոմոտիվի» պաշտպան Վիտալի Դենիսովը «Սպարտակի» հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Արաս Օզբիլիսի հետ խաղալն ավելի հեշտ է, քան Մակգիդիի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Լոկոմոտիվը» 3:1 հաշվով պարտության մատնեց «Սպարտակին»:
«Գոհ եմ հաղթանակից: Չեմ կարող ասել, որ «Սպարտակին» տակտիկապես գերազանցեցին: Եթե դա այդպես լիներ, ապա հաշիվն ավելի խոշոր կլիներ, և մենք բաց չէինք թողնի այդ ցավալի գոլը: Մակգիդիի փոխարինման վերաբերյալ հարցն ուղղե'ք Կարպինին: Սակայն Օզբիլիսի հետ ավելի հեշտ էր խաղալը, նա գրեթե չէր տեղափոխվում կենտրոն»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է championat.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում