Նախատեսվում է ստեղծել Տիգրանակերտի բրենդը
Գիտություն և Մշակույթ
«Մեծ հույս ենք կապում այս կազմակերպության հետ մեր համագործակցությունից, կարծում ենք, միջազգային մակարդակով խորհրդատվությունը մեզ անհրաժեշտ է»,- այսօր հայտարարել է ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը նույն վարչության եւ «Menagement Mix» խորհրդատվական ընկերության միջեւ փոխհամագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո։ Ինպես գրում է karabakh-open.info֊ն, Արցախում խորհրդատվական ընկերությունը կփորձի Տիգրանակերտի զարգացման գործում օգնել առաջարկներով։ Ինչպես հայտնել է ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը, ընկերությունը կմշակի եւ ԼՂՀ կառավարությանը կհանձնի Տիգրանակերտ արգելոցի զարգացման ծրագիրը, կստեղծվի երկու խումբ, որոնք կուսումնասիրեն արգելոցի զբոսաշրջային զարգացման հարցը։
Նախատեսվում է ստեղծել Տիգրանակերտի բրենդը, առավել հետաքրքիր կերպով ներկայացնել Տիգրանակերտն արցախցիներին, ՀՀ քաղաքացիներին, սփյուռքահայերին եւ առհասարակ Արցախ ժամանած զբոսաշրջիկներին։ Ծրագրի մշակումը կավարտվի այս տարեվերջին, իսկ արդեն իրականացումը կկատարվի փուլերով, ոի ժամանակ կքննարկվեն նաեւ Տիգրանակերտի ներքին տրանսպորտի, եկեղեցի հասնելու եւ մի շարք այլ հարցեր»։
«Menagement Mix» խորհրդատվական ընկերության գործում է ավելի քան քառասուն երկրներում, տարածաշրջանային կենտրոններ ունի Կիպրոսում, Լիբանանում եւ Հայաստանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)