Ինչու է «սև կատու» անցել երգչուհիներ Սոնա Շահգելդյանի և Վարսայի միջև. մանրամասներ (տեսանյութ)
Այլ
Սոնա Շահգելդյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Le reve brise», որը ոչ վաղ անցյալում ներկայացրել էր երգչուհի Վարսան: Հայտնի է, որ այս երգի համար տեղի ունեցավ եռակողմ ճակատամարտ՝ Սոնա – Վարսա - Նարինե «ճակատներով»: Վեճը բավականին սուր բնույթ էր ընդունել` ընդհուպ մինչև դատարան, քանի որ երգի կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, կարծես թե, երգը նվիրել էր և՛ Սոնային, և՛ Վարսային:
Պարզվում է, որ պատմությունը հետաքրքիր նախապատմություն ունի:
Երգչուհի Վարսան, որը Գոռ Սուջյանի կինն է, նախկինում ընկերությունն էր անում Նարինե Զարիֆյանի՝ վիճահարույց երգի հեղինակի, որդու հետ: Ժամանակին Վարսան իր հարցազրույցներից մեկում տեղեկացրել է, որ այդ երգը իրեն նվիրել է իր ընկերոջ մայրը, իսկ վերջինս ասում է, որ ինքը այդ երգը ի սկզբանե նվիրել է Սոնա Շահգելդյանին: Շատերը այս փաստը կապեցին Վարսայի և երգահանի որդու բաժանման փաստի հետ: Արդյուքում տեղի ունեցավ վեճ՝ Սոնա Շահգելդյանի և Վարսայի միջև, որտեղ որոշ չափով ներգրավված էր Վարսայի տեսահոլովակի ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը:
Իսկ իմ խորին համոզմամբ՝ այս «պատերազմի» արդյունքում ստեղծվեց երկու գեղեցիկ աշխատանք՝ յուրօրինակ կատարմամբ:
Դավիթ Պոլոյան


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն