Ինքնասպան եղած 27-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է երկտող. «Ընտանիքս ինձ ուղղում էր, բայց ես չէի ուղղվում…» (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Ապարանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղին հարակից անտառում ծառից կախված տղամարդու դի հայտնաբերման փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը, ահազանգ ստանալով ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, եկել է նշված վայր, որտեղ հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ 27-ամյա Վազգեն Հ-ին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում մասնավորապես գրված է եղել. «Ես գրում եմ այն մասին, որ ոչ ոք մեղավոր չի իմ մահվան համար: Ես սաղից շնորհակալ եմ ինձ օգնելու համար, ամենաշատը իմ ընտանիքից եմ գոհ: Նրանք ինձ ուղղում էին, բայց ես չէի ուղղվում, որովհետև ես իմ ընտանքին արժանի չէի…», - և այլն: Իսկ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն