Ռուսաստանում պատահարի հետևանքով 5 ողջ-ողջ այրված մարդկանցից 2-ը հայ է
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 4-ին, ժամը 07.00-ին Կիրովի շրջանի Սլաբոդյան-Բելայա Խոլունիցա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
«ՈՒազ» և «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել 5 այրված դի, «ՈՒԱԶ»-ից' 2 տուժածների, ովքեր ստացել են տարբեր վնասվածքներ:
Մահացածներից 2-ը հայազգի են (Դավթյան Քրիստինե Մհերի' ծնված 1990 թ., Դավթյան Ելենա Գենադիի' ծնված 1965 թ.), որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, գրանցված են Օմուտնինսկ քաղաքում:
Ըստ նախնական տվյալների ՃՏՊ-ի մեղավոր է հանդիսանում «ՈՒազ» -ի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց ուղի:
Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանությունը և ԱԻՆ աշխատակիցները:
Դեպքի մանրամասները ճշտվում են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն