Վարդան Ղուկասյանն իր համար «քաղաքապետարան» է բացել
Հայկական Մամուլ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր համար «քաղաքապետարան» է բացել և ներկայումս քաղաքի զարգացման նոր պրոյեկտների վրա Է աշխատում: «Հայկական ժամանակ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, Ղուկասյանի օբյեկտի անունը «Նոր քաղաքապետարան» Է:
Սա կենտրոն Է, որ ենթադրաբար, գործում է հասարակական հիմունքներով: Ըստ թերթի տեղեկությունների, Ղուկասյանի նախկին թիմակիցներն ամեն օր ժամը 9-ին գալիս են այստեղ աշխատանքի, թռուցքաժողով անում, գնում ընդմիջման և մնում մինչև աշխատանքային օրվա ավարտը: Ըստ չճշտված տեղեկությունների «Նոր քաղաքապետարանի» աշխատակիցներն ամսական 50-60 հազար դրամ Էլ աշխատավարձ են ստանում: Աշխատանքից ուշացողներին Էլ Ղուկասյանը չի հանդուրժում:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը