Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում ուսանողներին չեն վճարում կրթաթոշակները
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում ուսանողներին սեպտեմբերից չեն վճարում կրթաթոշակները:
«Չի կարող պատահել»,- խնդրի մասին թերթի հարցը լսելով՝ ասել է ռեկտոր Վ.Գրիգոիյանը: Ապա անմիջապես դիմել է հաշվապահին, համոզվել, որ կրթաթոշակներն ուշանում են և հետաքրքրվելով պատճառների մասին՝ դրանք փոխանցել է լրագրողին:
«Մենք միշտ այդ գումարը ունենք: Առաջին կուրսեցիների դեպքում հիմնականում անձնագրային տվյալներ են պակասել, դա է պատճառը:... Բոլոր ուսանողները մինչև շաբաթվա վերջ թոշակները կստանան»,- ասել է ռեկտորը: Իսկ բարձր կուրսի ուսանողների դեպքում ո՞րն է չվճարելու պատճառը հարցին, Գրիգորյանը պատասխանել է.
«Գումարն ունենք, որևէ խնդիր չկա: Ձեր ահազանգից հետո եմ ես իմացել: Նման բան մեզ մոտ արդեն 11-րդ տարին է՝ չի եղել»:
Մանրամասները՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը