«Ռեալում» կազատվեի Ռոնալդուից և Ռամոսից. Մարկիզիո
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ռեալի» հետ հանդիպումից առաջ խոսել է մրցակցի մասին:
«Եթե ինձ առաջարկեին ազատվել «Ռեալի» երկու խաղացողներից, ես կընտրեի Ռոնալդուին և Սերխիո Ռամոսին: Առաջինը շատ գոլեր է հեղինակում, իսկ երկրորդը պաշտպանության առաջատարն է: Իհարկե, մենք հարգում ենք «Ռեալին», որը համաշխարհային ֆուտբոլի պատմության նշանակալի ակումբներից է: Այս թիմի կազմում խաղում են մի շարք հիանալի ֆուտբոլիստներ»,- Մարկիզիոյի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում