«Տեղական մակարդակում ռիսկերի կառավարում»
Հայաստան
Հոկտեմբերի 4-5-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ «Տեղական մակարդակում ռիսկերի կառավարում» («ՏՄՌԿ») թեմայով սեմինար, որին մասնակցում էր շուրջ 25 ուսանող տարբեր մասնագիտությունների գծով:
UNDP-ն, «ԱՌՆԱՊ» հիմնադրամը, «CARD» հիմնադրամը, «ԼՈՌԷ» փրկարարական ջոկատը և ակադեմիայի 12 ուսանողներ hոկտեմբերի 13-17-ը Սյունիքի մարզում մասնակցեցին «ՏՄՌԿ» ծրագիրի իրականացմանը: Հիմնական նպատակն էր Նռնաձոր և Կարճևան համայնքներում վտանգների քարտեզագրումը, պատմական օրացույցի կազմումը և վտանգների, խոցելիության ու կարողությունների գնահատումը: Ուսանողները համայնքների բնակչությունից տեղեկացան սպառնացող վտանգների մասին և ներկայացրին աղետի դեպքում բնակչության վարքի կանոններն ու վարվելակերպը: Այդ օրերի ընթացքում ուսանողները գործնական մասնակցություն ունեցան բոլոր աշխատանքներին, արձանագրեցին բազմաթիվ խնդիրներ:
Համայնքներում իրականացված աշխատանքներից հետո հավաքագրված տվյալների հիման վրա իրականացվեց վերլուծություն' համադրելով ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկույթը և երկրորդային տվյալները, ամբողջացնելով և ընդգծելով համայնքին սպառնացող «իրական» վտանգները:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից