Հայկ Մարությանին, Պետրոս Ղազարյանին և Ալեն Սիմոնյանին հրավիրել են քաղաքապետարան
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանը Հայկ Մարությանին, Պետրոս Ղազարյանին և Ալեն Սիմոնյանին հրավիրում է քաղաքապետարան` մասնակցելու տրանսպորտի ուղեվարձի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին:
Այս մասին հայտարարել է փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:
«Նրանց համարելով խնդրի լուծման համար իսկապես սրտացավ մարդիկ` մենք հրապարակայնորեն հրավիրում ենք մասնակից լինել հանձնաժողովի աշխատանքներին և փորձել համատեղ ուժերով հասնել խնդրի` ընդունելի և արդար լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը բաց է ցանկացած քննարկման համար»,-ասել է Նիկոյանը։
Վերջինիս խոսքերով` եթե տրանսպորտի ուղեվարձի հարցն այսօր օրակարգում է, նշանակում է մոտեցել ենք այն սահմանագծին, երբ ծառայությունների մատուցումը սկսել է իրականացվել դրա որակի և անվտանգության հաշվին։
Փոխքաղաքապետի համոզմամբ` բաց և թափանցիկ քննարկումներով փորձ է արվում հնարավորինս պարզաբանել խնդրի էությունն ու լրջությունը։ Նա նշեց, որ այսօր հասարակությանը մատուցվում են ցանկալի և ականջ շոյող գներ, որոնց հիմնավորումները կա´մ սիրողական մակարդակում են, կա´մ ընդհանրապես չկան, «չնայած մենք պարբերաբար առաջարկում և խնդրում ենք դրանք, եթե ոչ մեզ, ապա գոնե տրամադրվի հասարակությանը»,-ասել է Վահե Նիկոյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն