Առաջարկ «Մանչեսթեր Յունայթեդին»` մասնակցել «Սպարտակի» մարզադաշտի բացման արարողությանը
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարությունը «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է ընկերական հանդիպում անցկացնել մոսկովյան ակումբի մարզադաշտի բացման արարողությանը. տեղեկացնում է sports.ru-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` «Սպարտակի» առջև կարող է երկու խնդիր ծառանալ: Նախ` անգլիական կողմը հանդիպման համար պահանջում է 3 մլն եվրո, երկրորդ` հանդիպմանը, հնարավոր է, չմասնակցի անգլիական ակումի մի քանի առաջատար ֆուտբոլիստ, քանի որ ընկերական խաղը տեղի է ունենալու աշխարհի առաջնության ավարտից 11 օր անց:
Նշենք, որ «Սպարտակի» մարզադաշտի բացման արարողությունը նախատեսված է 2014թ. հուլիսի 24-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում