Արսեն Արշակյանի հրահանգով` համացանցի հիթ դարձած տեսանյութի հերոս ծխող վարորդը պատժվել է
Հայաստան
Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում հայտնված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութին:
«Երբ համացանցում դիտեցի այս տեսանյութը, անկեղծ ասած հիասթափություն ապրեցի վարորդի և վարորդի քույր ներկայացող կնոջ վարքագծից: Անմիջապես հրահանգեցի տեսչական անձնակազմին, որպեսզի շտապ հայտնաբերեն և ՃՈ 1-ին գումարտակ հրավիրեն 25 05 Տ պետհամարանիշի 37 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի վարորդին:
Վերը նշված մեքենայի վարորդը հանդիսանում էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 1980թ. ծնված Գագիկ Գևորգի Մուրադյանը:
Վարորդ Մուրադյանը հրավիրվեց ինձ մոտ, նրա նկատմամբ կազմվեց վարչական արձանագրություն ղեկին ծխախոտ ծխելու համար, վարորդ Մուրադյանը նախազգուշացվել է նմանատիպ վարքագիծ ցուցաբերելու դեպքում ՃՈ-ն հետևողական կլինի նրա վարքագծին»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից