«Գանձասարի» և «Արարատի» մի քանի ֆուտբոլիստ որակազրկվել է
Սպորտ
Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նիստի արձանագրություն.
«Գանձասար»-«Արարատ» (ԲԽ13-14041) խաղին ծեծկռտուքին մասնակցելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն'
1.1 «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանին (N 1483) որակազրկել 2 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
1.2 «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Արթուր Ավագյանին (N 1982) որակազրկել 1 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:
1.3 «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Արմեն Տատինցյանին (N 764) որակազրկել 2 խաղով պայմանական:
1.4 «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Դարկո Բոնդիչին (N 23561) որակազրկել 2 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
1.5 «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Ստեփան Ղազարյանին (N 879) որակազրկել 1 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:
1.6 «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Գևորգ Նռանյանին (N 797) որակազրկել 1 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:
1.7 «Արարատ» թիմի ֆուտբոլիստներ Գալուստ Պետրոսյանին (N 343), Հովհաննես Գրիգորյանին (N 676) և Վաչագան Կարապետյանին (N 354) որակազրկել 2 խաղով պայմանական:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում