Նավակ Ճոճողը և Ալեն Սիմոնյանը ևս բերման են ենթարկվել
Հայաստան
Lurer.com-ի թղթակիցը այս պահին գտնվում է Ազատության հրապարակում, որտեղ այսօր հեղափոխություն սկսած «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն իր համախոհների հետ բենզինով լի շշեր է պայթեցրել: Տեղի է ունեցել քաշքշուկ ոստիկանների հետ: Ոստիկանությունը Մաշտոցի պողոտայում ռետինե մահակներով խոչընդոտել է Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների երթը դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր:
Այս պահին Ազատության հրապարակը դեռևս չեն լքել ոստիկանության խմբերը և ակտիվիստները, սակայն կրքերը հանդարտվել են: Նշենք, որ ոստիկանությունը երկու տասնյակ քաղաքացի է բերման ենթարկել, որոնց մեջ են մտնում Շանթ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը):


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից