ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Քաղաքական
Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հրադադարի պահպանման ջանքերի ակտիվացման հետ կապված հարցեր:
Համանախագահները ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Ողջունելով կողմերի միջև վստահության հաստատմանն ուղղված միջազգային նախաձեռնությունները' ՀՀ պաշտպանության նախարարը միաժամանակ համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող շարունակական ռազմատենչ հայտարարությունների, անցած ամիսների ընթացքում ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով կրկին անգամ փորձ է արվում հակամարտության խաղաղ կարգավորումը տանել փակուղային իրավիճակի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն