«Թիվ 5»-ի Ալբերտի երկրորդ ամուսնությունը (ֆոտո)
Հասարակություն
Այս ամիսը տոնական էր նախկին «Թիվ 5» խմբի Ալբերտի և կնոջ` Ստելլայի համար: Չորս տարի առաջ իրար տեր և հնազանդ լինելու խոստում տված զույգն օրինականացրել է հարաբերություններն ու նշել ամուսնության 4-ամյակը: Տարիներ առաջ` ամուսնության որոշում կայացնելու ժամանակ, նորապսակները լուրջ չեն վերաբերել ամուսնությունը զագսում գրանցելուն, կարևորությունը տալով Աստծո օրհնությանը: Այս տարի Ալբերտը կնոջ ծննդյան տոնի կապակցությամբ անակնկալ է մատուցել նրան. նրանք մտերիմների ընկերակցությամբ զագս են գնացել, այնուհետև նշել իրենց «երկրորդ» միությունը:

Զույգն օրեր առաջ նշել է ամուսնության տարեդարձը, ինչի կապակցությամբ էլ միմիյանց համար անակնկալ նվերներ են պատրաստել: «Արդեն չորս տարի է' ամուսնացած ենք, ամեն տարի մեր պսակադրության օրն ինչ-որ հետաքրքիր տեղ ենք գնում ու երկուսով նշում, բայց այս տարի բացառություն էր. երեխայիս ծնվելուն հաշված օրեր են մնացել և որոշեցինք չբացակայել տանից: Ես իմ ձեռքով համեղ կերակուրներ պատրաստեցի, ընտանիքով ճաշեցինք ու շնորհավորեցինք մեզ:)»,- ESem.am-ին ասաց Ալբերտը:

Զույգի առաջնեկը լույս աշխարհ կգա այս ամսվա կեսերին, փոքրիկի համար առաջին անհրաժեշտության իրերը ծնողներն արդեն գնել են: «Երեխայի համար առաջին անհրաժեշտության ամեն բան արդեն պատրաստել ենք, ինքն իր առաձին ննջասենյակը կունենա' մանկական, հանգիստ և լուսավոր»,- նշեց երգիչը, հավելելով, որ ինքն ու սիրելին են ընտրել ու գնել փոքրիկի իրերը:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն