«Պետք է խստագույնս պատժվեն». Շարմազանովը` այսօրվա դեպքերի մասին
Քաղաքական
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով այսօր Մաշտոցի պողոտայում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կազմակերպած երթին, ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներին, պայթյուններին, նշեց, որ դատապարտում է ցանկացած օրինախախտում:
«Ցանկացած օրինախախտում իմ կողմից դատապարտելի է, հանրահավաքները պետք է լինեն օրենքի սահմաններում: Այս ընթացքում ոստիկանությունը ապահովել է հասարակական կարգի պահպանումը: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը»:
Անդրադառնալով ոստիկանների նկատմամբ բռնություններին (ութ ոստիկան վիրավորվել է, մեկ` դանակահարվել)` Շարմազանովն ասաց.
«Ոստիկանի դանակահարությունը խստագույն դատապարտելի արարք է: Բոլոր նրանք, ովքեր նման հանցագործություն են կատարել, պետք է խստագույնս պատժվեն: Օրենքի ցանկացած ոտնահարում պետք է պատժվի օրենքի տառով` անկախ նրանից, թե ով է խախտում կատարողը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն