Հովհաննես Ազոյանը հեռացե՞լ է «Արմենիա» հեռուստաընկերությունից
Հասարակություն
Ի՞նչ են խոսում. դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանը, ով «Տնփեսա» սիթքոմում մարմնավորում է Մանուկին և վարում է «Հայաստանի ձայնը» նախագիծը, այլևս չի աշխատում «Արմենիա» հեռուստաընկերությունում:
Իրականում. վերջին օրերին ESem.am-ն անդրադարձել է հաղորդավար Ռաֆոյին, ով դադարել է համագործակցել «Արմենիա» հեռուստաընկերության հետ: Հեռուստաալիքից դուրս գալու վերաբերյալ խոսակցությունների ալիք է բարձրացել նաև հումորիստ Հովոյի անվան շուրջ, ով իր ֆեյսբուքյան էջում «Արմենիա» TV-ն նշել էր որպես նախկին աշխատավայր: Լուրերի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք դերասանի հետ. վերջինս մեր հարցին ի պատասխան ասաց. «Ինքս էլ առաջին անգամ եմ լսում, որ աշխատավայրս փոխվել է: Ես չեմ փոխել, գուցե էջս են կոտրել կամ ուղղակի տեխնիկական խնդիր է եղել: Ես շարունակում եմ աշխատել այդ հեռուստաընկերությունում ու առաջիկայում մտադրություն չունեմ դուրս գալ այնտեղից»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն