«Յուվենտուս»- «Ռեալ»՝ 2:2 (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալեց Մադրիդի «Ռեալին»:
Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Հանդիպման առաջին գոլը գրանցվեց առաջին խաղակեսի ավարտից 3 րոպե առաջ. դաշտի տերերին 11 մետրանոց հարվածով առաջ մղեց Արտուրո Վիդալը: Մադրիդյան թիմին պատասխան գնդակը հեղինակել հաջողվեց 52-րդ րոպեին. աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն: 8 րոպե անց Գարեթ Բեյլը ստիպեց Բուֆոնին գնդակը երկրորդ անգամ հանել սեփական դարպասից: Թուրինի թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. Բեյլի հեղինակած գոլից 5 րոպե անց Լյորենտեն գրավեց Կասիլյասի պաշտպանած դարպասը՝ 2:2:
Արդյունքում «Ռեալը» 10 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Յուվենտուսը» զբաղեցնում է վերջին՝ 4-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում