Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Ո՞վ է Հայաստանում խժդժություն ուզում

Հայկական Մամուլ

Երեկ, կարելի է ասել, անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան Ազատության հրապարակում եւ նրան մերձ տարածքում: Մերոնք սկսել են ինչ-որ օտարամուտ տոներ նշել ու ըստ դրանց բովանդակության' «լոճվել»: Երեկ նույնպես այդ կարգի մի օր էր, որն աշխարհում կոչվում է Անոնիմուսների օր, երբ դեմքերը զանազան դիմակներով ծածկած մարդիկ, եթե հավեսները տեղն են լինում, աշխարհի կառավարիչներից արդարություն են պահանջում: Չգիտես ինչու այդ տոնի առաջամարտիկը երեկ դարձել էր ոչ անհայտ Շանթ Հարությունյանը' մի խումբ կողմնակիցներով երթ անելով Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա: Մինչեւ երթը' Շանթ Հարությունյանն իր խոսքում նշում էր, թե պետք է իշխանություններից ազատվել, որ երկիրը «դզվի», ընդհանրապես' այդ կարգի այլ մտքեր էր հայտնում իր ոճով, որը, կարծում ենք, շատերին, այդ թվում' մեր բարձր պաշտոնյաներին անծանոթ չէ, քանի որ Շանթին նրանցից շատերն անձամբ են ճանաչում: Իսկ ժամը 17:00-ի սահմանում սկսվեց երթը: Շ. Հարությունյանը մի քանի տասնյակ մարդկանց եւ իր որդու հետ շարժվեց դեպի Մաշտոցի պողոտա' նաեւ ձեռքներին փայտեր ունենալով, որոնք, ըստ Հարությունյանի, պաշտպանական նպատակներով էին վերցրել: Ինչ-որ մի պահ երթի մասնակիցները երբ ցանկացան կտրել Մաշտոցի պողոտան երթեւեկելի մասից, բավական ստվար ոստիկանները սկսեցին արգելել դա, քաշքշուկ եւ հրհրոց սկսվեց: Այդ ընթացքում պայթուցիկ նյութեր են շպրտվել ոստիկանների ուղղությամբ:

Միմյանց հրել ու հարվածել են եւ ոստիկանները, եւ ակտիվիստները' առաջիններն իրենց ռետինե մահակներով, երկրորդները' փայտերով, դա, կարելի է ասել, բախում էր: Քիչ անց ոստիկանները շատացան, Մաշտոցի պողոտան փակվեց, երթի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել, եկավ նաեւ «շտապ օգնությունը», քանի որ բժշկական օգնության կարիք ունեցողներ կային: Դեպի Բաղրամյան պողոտա ոստիկանական պատ կազմվեց , այստեղ երեկ ուշ ժամի էլ շատ ոստիկաններ կային: Դեպքի վայրում էին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը (նա, ի դեպ, հայտնեց, որ ոստիկան է դանակահարվել), Երեւանի ոստիկանապետը, փոխոստիկանապետը:

Ակտիվիստների մի մասը համոզված էր, որ տեղի ունեցողը սադրանք է եղել: Համենայն դեպս' այդ մասին Արգիշտի Կիվիրյանն ասել էր tert.am-ին, այլապես, նրա կարծիքով 500 -ից ավելի ոստիկան այդ պահին ի՞նչ գործ ունեին Երեւանի կենտրոնում: Իսկ ինքը' Շանթ Հարությունյանը եւս իր խոսքում զգուշացել էր պրովոկատորներից' ոստիկաններին կոչ անելով նրանց կարգի հրավիրել: Այսպես թե այնպես' կան վիրավորներ, բերման ենթարկվածներ, իրադրությունը լարված է:

Մի հետաքրքրական եւ, կարելի է ասել' տարօրինակ մանրամասն. կատարվածից առաջ կայքերից մեկի հարցազրույցում 7-ի գործով նախկինում մեղադրված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությույունյանը խոսել էր այն մասին, որ հեղափոխություն իրականացնելու իր մտադրությանը աջակցողներ կան, ու վստահ չէր' նրանք պրովոկատորնե՞ր են, անվտանգության գործակալնե՞ր, թե՞ իսկապես իր գործին աջակցողներ, քանի որ գալիս ասում էին' կաջակցենք ինչով կարող ենք' բենզինի շիշ է, ինչ է: Ու ասում էր, որ ռիսկ չի անի ու ոգեւորության տակ չի արագացնի հեղափոխություն անելու իր քայլերը: Դրանից հետո, ուրեմն, անհասկանալի է տեղի ունեցողը, ու առաջին հարցը որ ծագում է, այն է, թե ո՞ւմ է հարկավոր խառնշտված Հայաստանը: Հավանաբար կա մի կողմ, ու դա այդ կողմին հարկավոր է: Իսկ առհասարակ' պետք է քննել ու հասկանալ, թե ինչո՞ւ վերստին հայտնվեց Շանթ Հարությունյանը, ինչո՞ւ այս պահին, եւ ի՞նչ նպատակով էր բացում իր «հեղափոխության» ծրագրերը, թե' եթե ռեսուրսներ լինեն, պետք է բենզինի շշերով գրավել ՆԳՆ-ն, ԱԱՆ-ը, ՍԴ-ն ու բանտերը: Բա հեղափոխություն անողը այդ մասին նախօրոք լրատվամիջոցներով պատմո՞ւմ է, ասո՞ւմ է օրն ու ժամը, այն է' Պուտինի այցի օրը, դեկտեմբերի 2-ին: Սա մանկական խաղի նմա՞ն չէ: Կամ էլ' կացնային սադրանքի:

Մի խոսքով' երեկ ոստիկանները ուժի կիրառմամբ մոտ երկու տասնյակ ակտիվիստների են բերման ենթարկել, ու դրանց մեջ' նախ Շանթ Հարությունյանին, մինչեւ ուշ երեկո էլ ոստիկաննական կուտակումներ կային Ազատության հրապարակում, Մաշտոցի պողոտայում, Բաղրամյան պողոտայում, երթեւեկը դադարեցված էր: News.am- ը հաղորդել է, որ իրենց լրագրողը եւս վնասվել է:

Ավելի ուշ տարածվեց ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ ասվում է, որ բազմիցս ոստիկանությունը զգուշացրել է արդեն մի քանի օր Ազատության հրապարակում բռնության կոչեր անող Շանթ Հարությունյանին' դադարեցնել անխոհեմ պահվածքը եւ անօրինական գործողությունների մղելու կոչերը: Իսկ երեկ էլ, երբ ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսեւորելուց, չխախտել հասարակական կարգը եւ ազատել Մաշտոցի պողոտայի երթեւեկելի հատվածը, վերջիններս, ոստիկանության հաղորդագրությամբ, «գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ եւ գետնին հարվածելով' սկսել են պայթեցնել». «Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին եւ ազատել պողոտան: Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված