Նոր հուշարձա՞ն Երևանում
Հայկական Մամուլ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտն ու նույն կազմակերպության միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վենրիխը ներկայացրել են հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով անհայտ կորածների ընտանիքների հետ համատեղ մշակված հուշարձան կառուցելու գաղափարը եւ դիմել Մարգարյանին տարածքի տրամադրման հարցով: Երեւանի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել լիազորությունների շրջանակում աջակցելու մարդասիրական համընդհանուր արժեքներին ուղղված գործունեությանը: Տարոն Մարգարյանը շեշտել է, որ առաջիկայում հարցը կքննարկի մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի հետ եւ լավագույն տարբերակները կներկայացվեն ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին:
Մանրամաները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը