Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին
Հայկական Մամուլ
ԼՂ խնդրի կարգավորման նպատակով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, ըստ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների, տեղի կունենա այս տարվա նոյեմբերին: Մինչ այդ, այս օրերին տարածաշրջանային այցով ժամանել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք նախօրեին եղել են Բաքվում, իսկ երեկ` Երեւանում:
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ հայտարարել է, թե ՀՀ-ում եւ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո հնարավոր է առաջ շարժվել' «դեպի Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերում»: Իսկ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, թե ժամանակն է բարձր մակարդակով հանդիպում անցկացնել, որպեսզի հստակեցվեն դիրքորոշումները: Ու քանի որ ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ Ադրբեջանում ընտրություններն ավարտվել են, ուստի նոյեմբերը լավագույն ժամանակն է խնդիրը կարգավորելուն ուղղված գործողությունների կամ ճնշումների համար:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը