Երևանում Hyundai-ի վարորդը Խանջյան փողոցի թունելում բախվել է պատին. մեքենան ամբողջովին այրվել է (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 6-ին` ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ - Խանջյան փողոցների խաչմերուկում` ստորգետնյա ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1991 թ. ծնված Մ. Մ.-ը հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել՝ 01.54-ին: Ամբողջությամբ այրվել է «Հոնդա» մակնիշի 91 ՍՍ 091 պետհամարանիշով ավտոմեքենան:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի






















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն