Պուտինի այցից մեկ օր առաջ ինքնաթիռով Հայաստան կբերվի նրան սպասարկող զրահապատ սև «Մերսեդեսը»
Հայկական Մամուլ
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս Վլադիմիր Պուտինի այցից մեկ օր առաջ ինքնաթիռով Հայաստան կբերվի նրան սպասարկող զրահապատ սև «Մերսեդեսը»:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հիշեցնում, որ Պուտինն ու Օբաման եզակի նախագահներն են, որոնք այլ երկրներ են «ժամանում» սեփական ավտոմեքենաներով: Մյուս երկրների նախագահներն իրենց անվտանգությունը վստահում են հրավիրյալ երկրի անվտանգության համակարգերին: Ընդ որում, այս դեպքում ևս Վլադիմիր Վլադիմիրովիչը տարբերվում է Բարաք Օբամայից. ԱՄՆ մեկնելիս նա, որպես «աքլոր», իր առջևից չի ուղարկում իր զրահապատ «Մերսեդեսը», այլ վստահում է ամերիկյան համակարգին, սակայն Օբաման երբեք չի վստահում նախկին հետախույզ, ՊԱԿ-ական Վլադիմիր Վլադիմիրովիչին ու մշտապես Ռուսաստան է բերում յուր զրահապատը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը