«Ռեալը» Չեմպիոնների լիգայում ռեկորդ սահմանեց
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» միջև հանդիպմանը Հովարդ Վեբը Ռաֆայել Վարանի կողմից Պոգբայի նկատմամբ կատարած խախտման համար 11 հարված նշանակեց, ինչի արդյունքում «Արքայական ակումբը» սեփական դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածների քանակով Չեմպիոնների լիգայում ռեկորդ սահմանեց:
Այս մրցաշարում մադրիդյան թիմի դարպասը 19 հատ 11 մետրանոց հարված է նշանակվել:
Նախկին ռեկորդը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», որի դարպասին նշանակվել է 18 հատ 11 մետրանոց:
Նշենք, որ «Յուվենտուս» – «Ռեալ» հանդիպմանը 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Արտուրո Վիդալը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում