ՀՀ քաղաքացին իր նորածին երեխայի միջոցով թմրանյութ է անցկացրել Վրաստան
Հայաստան
Վրաստանի պետական եկամուտների ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել է նորածին երեխայի միջոցով թմրանյութ տեղափոխելու դեպք. գրում է Грузия-Online-ը:
Հայ-վրացական սահմանին` «Սադախլո» հսկիչ-մաքսային անցակետում, ՀՀ քաղաքացի Մ.Ա-ն իր նորածին երեխայի միջոցով փորձել է թմրանյութ անցկացնել: Զննման արդյունքում երեխայի հագուստի գրպանում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութ: Նույն թմրանյութը հայտնաբերվել է նաև կնոջ գրպաններում:
Առգրավված թմրադեղի ընդհանուր քաշը կազմել է 51 գրամ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից