«Ռեալը» և Versace-ն պայմանագիր կնքեցին (լուսանկար)
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել իտալական Versace ընկերության հետ. տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագրի համաձայն` 2013/14թթ. մրցաշրջանում մադրիդյան թիմի ֆուտբոլիստները կկրեն նոր գործընկերոջ արտադրած կոստյումները։
Առաջին անգամ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները Versace-ի կոստյումներով ներկայացել են Չլ-ի շրջանակներում երեկ տեղի ունեցած «Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպումից առաջ:
Նշենք, որ պայմանագիրը վերաբերվում է ոչ միայն «Ռեալի» հիմնական թիմին, այլև Կասիլյասին և «Ռեալի» բասկետբոլային թիմին:![]()



















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում