Bleacher Report-ի անդրադարձը Հենրիկ Մխիթարյանին
Սպորտ
Bleacher Report կայքը, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում այսօր կայանալիք «Բորուսիա»-«Արսենալ» հանդիպմանը, նշել է, թե որ ֆուտբոլիստներին Կլոպը, հավանաբար, կընդգրկվի այսօր կայանալիք խաղին:
Ցանկում է նաև Հենրիկ Մխիթարյանը, ում մասին կայքը գրում է.
«Շախտյորի» նախկին ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը մարզավիճակ է ձեռք բերել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Իր հիանալի ելույթներով նա ձեռք է բերել Յուրգեն Կլոպի վստահությունը: Նա Չեմպիոնների լիգայում խաղալու փորձ ունի և երկու շաբաթ առաջ գրավել է «Արսենալի» դարպասը: Այդ պատճառով էլ նա կընդգրկվի թիմի մեկնարկային կազմում»,-գրում է կայքը:
Նշենք, որ «Բորուսիա»-«Արսենալ» հանդիպումը տեղի կունենա այսօր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն