Կասիլյասը գերազանցեց Ռաուլի ռեկորդը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» (2:2) հետ հանդիպմանը ՉԼ-ի մրցաշարերում խաղադաշտ դուրս եկավ 133-րդ անգամ. տեղեկացնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
Դարպասապահն, արդյունքում, գերազանցեց թիմի նախկին հարձակվող Ռաուլի ռեկորդը. վերջինս մադրիդյան թիմի կազմում Չեմպիոնների լիգայի մրցաշարերին մասնակցել է 132 անգամ:
Այս մրցաշարում Կասիլյասը մասնակցել է 15 մրցաշրջանի: Իր առաջին խաղը ՉԼ-ում դարպասապահն անցկացրել է 1999-ի սեպտեմբերի 15-ին «Օիլմպիակոսի» (3:3) հետ հանդիպմանը:
«Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի ամենաշատ հանդիպումներին մասնակցած ֆուտբոլիստների հնգյակում են նաև Ռոբերտո Կարլոսը (109), Գուտին (99) և Ֆրանսիսկո Խենտոն (88):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում