Օրվա շախմատային իրադարձությունները
Սպորտ
Սերգեյ Կասպարովը Սոթրոնում
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Ֆրանսիայի Սոթրոն քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 171 մասնակիցների մեջ գրավեց 11-րդ տեղը:
7-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանեցին իսրայելցի գրոսմայստերներ Բորիս Ավրուխը եւ Միխայիլ Ռոյզը: Լրացուցիչ ցուցանիշներով գլխավոր մրցանակը շնորհվեց Ավրուխին. տեղեկացնում է armchess.am-ը:
Արմեն Բրուտյանը Բրազիլիայի առաջնությունում
ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Բրազիլիայի առաջնության կիսաեզրափակիչում 7 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ 54 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը:
6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում