«Փյունիկն» ու «Գանձասարը» դուրս եկան կիսաեզրափակիչ
Սպորտ
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի շրջանակներում «Ուլիսը» հանդիպեց «Գանձասարին», «Արարատը»՝ «Փյունիկին»:
«Ուլիս»-«Գանձասար» պայքարն ավարտվեց Կապանի թիմի հաղթանակով` 3:1 հաշվով: Կապանցիների կազմում դուբլ ձևակերպեց Արտակ Դաշյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Շոթա Ջիքիան: «Ուլիսի» կազմում միակ գոլը հեղինակեց Գեղամ Հարությունյանը:
«Արարատ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով` հօգուտ «Փյունիկին»: «Փյունիկի» կազմում աչքի ընկան Վարդան Բակալյանը և Վիուլեն Այվազյանը, իսկ «Արարատի» կազմում գոլի հեղինակ դարձավ Դավիթ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Ուլիս»-«Գանձասար» առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ «Արարատ»-«Փյունիկը»՝ 1:1։
Արդյունքում` «Փյունիկն» ու «Գանձասարը» դուրս եկան կիսաեզրափակիչ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում