Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

«Կա ոչ, կա ոչ, այ ոչուփուչ»

Հայկական Մամուլ

Երեկ մոտավորապես նման պատասխան են ստացել Ադրբեջանի Միլլի մեջլիսի երկու պատգամավոր, երբ ֆինանսների նախարարին խնդրել են 25 տոկոսով ավելացնել կուսակցությունների համար 2014թ.-ի պետական բյուջեով նախատեսված 2,5 մլն մանաթ հատկացումները:

Իսկ Ադրբեջանի պետական բյուջեում փողի պակաս, իրոք, կա: Բավական է ասել, որ եկող տարվա բյուջեի դեֆիցիտը կազմում է 1,7 մլրդ մանաթ' ի տարբերություն ընթացիկ տարվա նախատեսված շուրջ 650 եւ 2012-ի փաստացի 135 մլն-ի: Ընդ որում, բյուջեի եկամուտները կանխատեսված են էներգակիրների եւ կոմունալ ծառայությունների սակագների մոտ 40 տոկոսի թանկացման հաշվառմամբ:

Գալիք տարում ադրբեջանցի ուսուցիչների, բժիշկների եւ պետական միջին ծառայողների աշխատավարձը կմնա անփոփոխ' 100-150 մանաթի սահմաններում: Պատգամավոր Ասիմ Մոլլազադեի դիտարկմանը, թե այդ «աշխատավորձով հնարավոր չէ հոգալ անգամ նվազագույն կարիքները», Ադրբեջանի ֆինանսների նախարարը պատասխանել է, որ «աշխատավարձերի բարձրացումը կարող է հանգեցնել հիպերինֆլյացիայի»:

Խնդիրն այն է, որ Ադրբեջանի տնտեսությունը «նստած է նավթային ասեղի վրա», իսկ դրա արտահանումից ստացվող եկամուտները ոչ թե ուղղակի բյուջե են հաշվանցվում, այլ նախապես փոխանցվում են «պետական նավթային հիմնադրամին», իսկ այնտեղից' բյուջե: Ոչ ոք չգիտի, թե իրականում որքա՞ն է նավթի արտահանումից ստացվող եկամուտը, բյուջեի փոխանցվող գումարները տնօրինում է Պետական նավթային ընկերությունը, որի տնօրենն ունի իշխող ընտանիքի բիզնես-մենեջերի համարում:

Ավելին, անշեղորեն կրճատվում են նավթի արդյունահանման ծավալները, ինչը նկատելի լարվածություն է առաջացրել իշխող վարչախմբի եւ BP-ի հարաբերություններում: Վերջինս պատճառաբանում է, որ կատարել է «դարի պայմանագրով» ստանձնած ներդրումային բոլոր պարտավորությունները եւ չի պատրաստվում հավելյալ գումարներ ծախսել' երկրաբանա-հետախուզական եւ հորատանցման աշխատանքների համար, իսկ Ադրբեջանը դրա համար փող պարզապես չունի:

Որոշ տեղեկություններով' անցյած օրերին Բաքվում է գտնվել Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում BP-ի ներկայացուցչության ղեկավարը: Նա բանակցություններ է վարել Իլհամ Ալիեւի հետ: Մեկնաբաններից ոմանք կարծում են, որ քննարկման թեման «Շահդենիզ-2» գազի հանքավայրում ներդրումներն են:

«Շահդենիզ-2»-ը շահագործելու համար ամենալավատեսական հաշվարկներով 19 մլրդ դոլարի ներդրումներ են պետք: Ըստ տեղեկությունների, BP-ն պատրաստ է այդքան գումար ծախսել, սակայն նախապայման է դնում, որ Ադրբեջանը չի ստանա գազի արտահանումից շահույթի իր բաժինը' մինչեւ BP-ն ներդրումները չծախսածածկի:

Դա կարող է տեւել տարիներ, եթե ոչ` տասնամյակներ, իսկ Ադրբեջանը չունի այդպիսի «շառայլություն» թույլ տալու հնարավորություն: Անգամ ադրբեջանցի տնտեսագետներն են խոստովանում, որ «2015-ից սկսվելու են ծանր ժամանակները»: Հարեւան երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը կարող է պայթել ամեն պահի:

Երեկ խռովություն է արձանագրվել Սումգայիթի թիվ 24 դպրոցում, որտեղ «ուսուցիչների եւ կրթության քաղաքային բաժնի ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել»: Ֆորմալ առումով պատճառը դպրոցի տնօրենի պաշտոնանկությունն է, բայց փաստացի մանկավարժները բողոքել են, թե ինչու են իշխանություններն «անվերջ խաբում իրենց, չեն բարձրացնում աշխատավարձը»:

Այս համատեքստում չափազանց կարեւոր է virtualaz.org-ի տեղեկատվությունը, որ Բաքվում իշխող վարչախումբը «Իսրայելից սոցիալական լայնածավալ աջակցության առաջարկություն է ստացել' Իրանին մեկուսացնելու հարցում Թել-Ավիվի ջանքերին միանալու պատրաստակամության դիմաց»:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հաստատել, բայց եւ չեն հերքել այդ տեղեկատվությունը: Նույն լրատվամիջոցը հայտնել է նաեւ, որ օրերս Թբիլիսիում տեղի է ունեցել մի քանի երկրներում, այդ թվում' Ադրբեջանում, Իսրայելի դեսպանների «գաղտնի հանդիպումը հրեական պետության փոխարտգործնախարարի հետ, որի ընթացքում քննարկվել է սահմանակից երկրների օգնությամբ Իրանին մեկուսացնելու բացառապես իսրայելական ծրագիրը, ինչին աջակցում է նաեւ Սաուդյան Արաբիան»:

2014թ.-ի Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները հաշվարկվել են ՀՆԱ-ի 31 տոկոսի չափով: Դա չափազանց բարձր նշաձող է: Եվ երաշխիք չկա, որ «կուլակաթափության» վտանգի հանդեպ օլիգարխիան չի միավորվի ընդդեմ իշխող վարչախմբի:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված