Կոմկուսի նախագահը կմասնակցի հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 96-րդ տարեդարձին
Հայկական Մամուլ
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե չնայած այն բանին, որ ինքն առողջական խնդիրներ ունի, այնուամենայնիվ, այսօր անպայման կմասնակցի հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 96-րդ տարեդարձին. «Ժամը 12-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվելու են մեր ակտիվիստները, ծաղիկներ են դնելու Մյասնիկյանի արձանի մոտ, այնուհետեւ Շահումյանին են այցելելու:
Հետո Էջմիածնում շրջանային կոմիտեն եւ ակտիվիստները կայցելեն Լենինի, Շահումյանի եւ Նիկոյանի արձաններին ու ծաղիկներ կդնեն: Այսինքն՝ հանրապետության այն վայրերում, որտեղ կան հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունն արտահայտող հուշարձաններ, բոլոր տեղերում ծաղիկներ կդրվեն»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը