«Հայփոստ»-ի աշխատակիցը հեռացել է աշխատանքից. գյուղացիները նոյեմբեր ամսվա թոշակը չեն կարողանում ստանալ
Հայկական Մամուլ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ ստացավ ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակիչներից, որոնք տեղեկացրին, որ գյուղի փոստը գրեթե ամեն օր փակված է: Բանն այն է, որ մոտ քսան օր առաջ ազատվել է փոստի աշխատակիցը, եւ գյուղացիների խոսքով՝ նրանք նոյեմբերի թոշակն արդեն երեք օր է, չեն կարողանում ստանալ: Ահազանգը հաստատեց նաեւ Լուկաշինի համայնքապետ Կարեն Մկրտչյանը. «Հիմա բնականոն աշխատանքը խաթարվել է գյուղում:
Եկել են ու ինձ են անհանգստացնում: Ես էլ զանգում եմ ընկերություն, ասում են, թե ցերեկը՝ ժամը 4-ից հետո, կգան, կբաժանեն»: Սակայն «Հայփոստ»-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Լուկաշինի փոստը նոր աշխատակից ունի, որն ամեն ինչ անում է, որպեսզի թոշակները ժամանակին բաժանվեն մարդկանց: Ավելի ուշ տեղեկացանք, որ նույն համայնքի փոստի նախկին աշխատակիցը բարեկամական կապեր ունի համայնքապետի հետ, ինչի համար էլ գյուղապետը շահագրգռված է, որ նա հետ վերադառնա:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը