«Մեսսին մեզ համար հաղթեց «Միլանի» հետ խաղը». Մարտինո
Սպորտ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Միլանի» (3:1) նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ:
«Թիմը երկու խաղակեսերում տարբեր խաղ ցուցադրեց: Առաջին խաղակեսում մի «Բարսելոնա» էր, երկրորդում` մեկ ուրիշ: Խաղը բարդ էր. Պիկեի ինքնագոլն ազդեց ֆուտբոլիստների վրա և «Միլանին» թույլ տվեց խաղ վերադառնալ: Նույնիսկ չեմ անհանգստացել Մեսսիի համար, քանի որ գիտեմ՝ երբեմն նման բաներ լինում են: Հիանալի է, որ նա կարողացավ այսօր սպասումները վերածել գոլի:
Հասկանում ենք, որ Լիոնելը կրկին մեզ համար հաղթեց խաղը»,–Մարտինոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում