Մոուրինյուն պատժել է Էդեն Ազարին
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Էդեն Ազարը բացակայել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Չելսիի» և «Շալկեի» (3:0) միջև հանդիպմանը:
Ֆուտբոլիստը Ֆրանսիայում կարճատև հանգստից հետո բաց է թողել երկուշաբթի օրը կայացած մարզումները, ինչի համար էլ պատժվել է:
«Չեմ ստի, կասեմ, որ Ազարի բացակայության պատճառը վնասվածքը չէ: Մենք գիտենք, թե որքան տաղանդավոր է նա. այդ պատճառով էլ հաջորդ խաղում նա ընդգրկված կլինի հայտացուցակում: Ազարը երեխա է, իսկ երեխաները սխալներ են գործում: Ծնողները պետք է խելացի լինեն և դաստիարակեն նրանց: Նա չխաղաց, սակայն ցանկանում էր խաղալ: Շաբաթ օրը նա խաղ կվերադառնա: Ահա ամբողջ պատմությունը»,-Մուրինյուի խոսքերը մեջբերում է Mirror-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում