«Բորուսիան» նոր կիսապաշտպան ձեռք կբերի
Սպորտ
Գդանսկի «Լեխիայի» և Լեհաստանի երիտասարդական հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Պավել Դավիդովիչը 2014թ. ամռանը, հավանաբար, կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»:
Ինչպես տեղեկացնում է լեհական մամուլը, կողմերը մոտ են տրանսֆերի հարցում համաձայնության գալուն: Ինքը՝ ֆուտբոլիստը, չի բացառում իր տեղափոխությունը դորտմունդյան թիմ:
«Հաճելի է, որ նման հիանալի ակումբը հետաքրքրված է իմ ծառայություններով: Մեծ առավելություն է, որ դորտմունդյան թիմում շատ են լեհերը, սակայն նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը»,-նշել է Դավիդովիչը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում