Այսօր ֆրանսիացի նշանավոր արձակագիր, փիլիսոփա Ալբեր Քամյուի ծննդյան օրն է
Գիտություն և Մշակույթ
«Որպեսզի միտքը վերափոխի աշխարհը, պետք է այն նախևառաջ վերափոխի իր ստեղծողի կյանքը»:
Ալբեր Քամյու
Ֆրանսիացի նշանավոր արձակագիր, թատերագիր, թատերգակ, էսսեիստ, փիլիսոփա, էկզիստենցիալիզմի ներկայացուցիչ Ալբեր Քամյուն ծնվել է 1913թ. նոյեմբերի 7–ին:
1914-ին հայրը մահանում է Մարնի ճակատամարտում։ Մայրը հաստատվում է Ալժիրում։ 1918-23-ին հաճախում է համայնքային դպրոց, այնուհետև մինչև 1930-ը ուսումնառությունը շարունակում է Ալժիրի լիցեյում, հետո ընդունվում է գրականության բարձրագույն դպրոցը, որտեղ էլ ի հայտ են գալիս թոքախտի առաջին նշանները։ 1933-ին ուսանում է փիլիսոփայության ֆակուլտետում։ Ամուսնանում է Սիմոն Հիի հետ, որից բաժանվում է մեկ տարի անց։ 1934-35-ին հարում է կոմունիստական կուսակցությանը։
Քամյուի ստեղծագործություններից` «Ժանտախտը» վեպը և «Անկում» վիպակը թարգմանվել է հայերեն:
1957-ին դառնում է գրականության Նոբելյան մրցանակակիր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)