Կայացավ Արմեն Մարտիրոսյանի անվան 9-րդ ավանդական մրցաշարը
Սպորտ
Նոյեմբերի 6-ին Երևանի Դինամո մարզադահլիճում կայացավ Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի հիմնադիրներից' Սև գոտի 7-րդ դան Արմեն Մարտիրոսյանի անվան 9-րդ ավանդական մրցաշարը. տեղեկացնում է msy-ը:
Արևելյան մարզաձևում ամենամյա ստուգատեսին մասնակցում էին Երևանի, Քաջարանի, Կապանի, Էջմիածնի, Սևանի և Հրազդանի մարզադպրոցների 10-17 տարեկան 163 սան:
Մրցաշարը, որն առանձնացավ կազմակերպվածության բարձր մակարդակով , կարելի էր համարել պատանի մարզիկների ֆիզիկական պատրաստականության յուրահատուկ ստուգատես: Գուցե, ոմանց համար էլ այն դառնա սպորտային աշխարհի մեծ ճանապարհի սկիզբ:
Հաղթողները, իսկ նրանց թիվը շատ էր, պարգևատրվեցին մեդալներով ու գավաթով:
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան անհատական նվերներով պարգևատրեց ամիսներ առաջ Պորտուգալիայի Պորտո քաղաքում կայացած մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Հենրիկ Բադալյանին, նույն առաջնության բրոնզե մեդալակիր Սերգեյ Ավանեսովին ու նրանց մարզիչ Զորայր Մեքինյանին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում