«Տգեղ է, տգեղ... ». Շարմազանովը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Քաղաքական
«Ինձ համար առնվազն տարօրինակ ու անընդունելի է, երբ որոշ ընդդիմադիր գործիչներ վախենալով կորցնել իրենց ընդդիմադիր դիվիդենտները՝ համարձակություն չեն ունենում իրականությունը բարձրաձայն ասելու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը հանդիպել է Շանթ Հարությունյանին, և վերջինս նրան պատմել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն ծեծել է:
«Իրականությունն այն է, որ պետք է յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում յուրաքանչյուր նորմալ քաղաքական գործիչ կամ քաղաքացի դատապարտի փայտերով, ձողերով, բռնության կոչերով երթի իրականացումը՝ անկախ նրանից, թե ինչ նպատակ դա ունի, որովհետև դա օրենքի սահմաններում չէ»:
Իսկ Փաշինյանի հայտարարությունը ԱԺ փոխնախագահին տարօրինակ է թվում: «Որովհետև մամուլից ծանոթացել եմ, որ ՄԻՊ-ից դիտորդական խումբ է եղել այնտեղ, պաշտպաններ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ու բոլորը միաբերան պնդում են, որ բոլոր ձերբակալվածների իրավունքները նորմալ պահպանվում են: Ավելին, որոշ ձերբակալվածներ, ովքեր ազատ արձակվեցին, շտապեցին սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներին հայտարարել, որ իրավապահները նորմալ են վերաբերվում իրենց հետ»:
Շարմազանովը չի կարծում, որ պետք է տուրք տալ ամեն գնով իշխանություններին քննադատելու մոլուցքին, և գնալ այդ ճանապարհով: «Տգեղ է, շատ տգեղ, իշխանությունն այնքան քննադատելու տեղ ունի, որ կարելի է քննադատել, բայց ամեն գնով քննադատել ու վարկաբեկել ոստիկանությանը, իշխանություններին, պետական մարմիններին, ճիշտ ճանապարհ չէ, տգեղ է»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
Այսօր այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր եւ հանդիպել նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ:
Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաեւ սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին եւ նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:
Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաեւ ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Ոստիկանները Վարդանյանի կրծքից պոկել են նաեւ պետական պարգեւների արժանացածի կրծքանշանը:
Որպես ԱԺ պատգամավոր պահանջում եմ այս հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննության իրականացնել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն