Երևանից ու Արխանգելսկից ժամանող օդանավերը հայտնվել են վտանգավոր դրության մեջ
Արտակարգ Պատահար
Երեկ Մոսկվայում «Բոինգ 737» երկու օդանավի մասնակցությամբ խոշոր աղետի վտանգ է առաջացել, որի մեջ տասնյակ ուղևորներ են եղել: Ըստ Lifenews-ի` «Տրանսէրո» ընկերության օդանավը, որը Մոսկվա է ժամանել Երևանից, վայրէջք կատարելիս շեղվել է իր ճանապարհից և 600 մետր բարձրության վրա հայտնվել «Յուտէյր» ավիաընկերության ինքնաթիռի ճանապարհին: Այն գտնվել է նույն բարձրության վրա՝ Արխանգելսկից Մոսկվա ժամանելիս:
Բարեբախտաբար, դիսպետչերները կարողացել են նրանց հեռացնել միմյանց ճանապարհից, երբ օդանավերի միջև հեռավորությունը ընդամենը եղել է 2,5 ԿՄ:
Անձնակազմին հրահանգվել է շտապ միջոցներ ձեռնարկել բարձրություն հավաքելու համար, իսկ մյուս ինքնաթիռին` թեքվել դեպի ձախ: «Բոինգը»` Երևանից ժամանող ինքնաթիռը, շրջվելիս հայտնվել է արգելված գոտում, իսկ մյուսը անցել է բնակելի շենքերից վտանգավոր հեռավորության վրա:
Օդանավերի անձնակազմերին հաջողվել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք կատարել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն