«Հայաստանում «բեսպրիդելը» ավելի է ընդլայնվում»
Հասարակություն
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որը կազմակերպել էին Արցախյան մի խումբ ազատամարտիկներ: Հանրահավաքին անդրադարձ կատարվեց նաև Շանթ Հարությունյանի «հեղափոխությանը»: Հանրահավաքի մասնակիցներից մեկի խոսքով` Շանթը գնաց ինքնատիպ քայլերի, և նրա գործողությունները պետք է դիտարկել որպես ներքին թշնամու հետ կռիվ: Իր քայլով Շանթը կոչ արեց ժողովրդին համախմբման և պայքարի: Կոչ արեցին գնալ Ազատության հրապարակ և իրականացնել հեղափոխությունը` այդ կերպ վերջ դնելով «բեսպրիդելին»:
Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էլ հանրահավաքում հայտարարեց, որ այս օրերին պետք է որոշել՝ ավագ սերունդը տե՞ր է երիտասարդների պայքարին:
«Հայաստանում քանի գնում, «բեսպրիդելին» ավելի է ընդլայնվում: Որոշ մարդիկ կարծում են, թե ամեն ինչ իրենց թույլատրված է: Այս իրավիճակն այլևս երիտասարդությունը չի հանդուրժի: Շանթը երիտասարդության անունից ասաց՝ վերջ, ոչ մի վայրկյան այլևս այսպիսի երկրում չենք ապրելու»,- իր խոսքում ասաց Աշոտ Մանուչարյանը:
Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն էլ հայտարարեց. «Շանթին հաջողվեց երիտասարդների շրջանում ընդվզում արթնացնել: Աստիճանաբար ժողովուրդը կսովորի Շանթի այդ մեթոդին և ոտքի կկանգնի հանուն հայրենիքի»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն