Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևոր է մահացել. օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
Արտակարգ Պատահար
Федерал Пресс-ի փոխանցմամբ՝ Դոնի Ռոստովի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել «Ռոսիա» ավիաընկերության А-319 ինքնաթիռը:
Որպես դրա պատճառ է նշվում ինքնաթռի ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացումը: Ինքնաթիռը նախօրեի երեկոյան Հայաստանի մայրաքաղաք Երևանից մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Անսպասելիորեն վատթարացել է ուղևորներից մեկի առողջական վիճակը, և օդաչուն որոշել է ինքնաթիռն իջեցնել Դոնի Ռոստովի օդանավակայանում:
Այստեղ օդանավին դիմավորել են բժիշկները, սակայն չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: Դրա հետ կապված՝ անցկացվում է ստուգում: Նախնական տվյալներով՝ մահացածը լուրջ հիվանդ է եղել և Սանկ Պետերբուրգ է մեկնել բուժման նպատակով: Թռիչքի ժամանակ նրան ուղեկցել է կինը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն