Ձերբակալվածներից մեկը պատահական անցորդ է
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ընդհարումների և պայթյունների հետևանքով 20 ձերբակալվածներից մեկը 48-ամյա Ալբերտ Մարգարյանը այդ օրը տանից դուրս է եկել թոշակի հետ կապված հարցեր լուծելու ու տուն չի վերադարձել:
Ընկերուհու փոխանցմամբ Մարգարյանը զանգահարել Է իրեն և ասել, որ ինչ-որ պայթյուններ ու վեճեր են Մաշտոցի պողոտայում և իրեն չգիտես ինչու բերման են ենթարկում ոստիկանության բաժին: Երեկ ողջ օրը բոլոր ձերբակալվածները հարցաքննությունների են ենթարկվել: Ըստ որոշ տեղեկությունների, նրանցից 10-ին արդեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը